Բելառուսը թույլ է տվել ռուսական հրթիռների տեղաշարժն իր երկաթուղով
Ինչպես հայտնում է Korrespondent.net-ը՝ Բելառուսի իշխանությունները թույլ են տվել ռուսական հրթիռների տեղաշարժը իրենց երկաթգծով։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնը։
Մասնավորապես, առանց համապատասխան մակնշման կիսաբաց վագոններում փոխադրվում են. «Սմերչ», «Իսկանդեր», «Գրադ»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինամթերի նման տեղափոխումը կարող է սպառնալիք լինել երկաթուղային ենթակառուցվածքների համար: