ԱՄՆ-ի հետախուզությունը մտահոգությամբ է հետևում ռուս-ուկրաինական պատերազմին
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսն ասել է, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը մտահոգությամբ է հետևում Ուկրաինայում ռուսական զորքերի մարտավարության խստացմանը և այն փաստին, որ բախվելով իրենց սպասածից ավելի ուժեղ դիմադրության՝ ռուսական զորքերը դադարել են հաշվի առնել կորուստների ռիսկերը։
Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
Հեյնսն ասել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերահսկում են այս բոլոր գործողությունները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: