ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի ամանորյա ուղերձը
Անցնող 2015 թվականը հայ ժողովրդի համար փորձությունների տարի էր, թե ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունեցանք, և որը գերակշռեց հանրային կյանքում՝ անկախ հնչեցված գնահատականներից, յուրաքանչյուրն՝ իր խղճի մտոք, ինքն իր մեջ կվերլուծեի և հետևություններ կանի:
Ինչևէ, ցանկանում եմ, որ գալիք տարում երկիրը գտնի իր հաջողության ու առաջընթացի, ժողովրդի աչքերի մեջ ուղիղ նայելու ու անկեղծ երկխոսելու բանաձևը:
Ցանկանում եմ, որ ի վերջո մարդկանց մեջ կոտրվի հիասթափության ու անտարբերության ալիքը, անընդմեջ խաբված լինելու կարծրատիպը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող որ 2016 թվականը լինի հայ ժողովրդի տարին…