ԱՄՆ-ից նշել են, թե որքան ժամանակ կպահանջվի ռուսական նավթը փոխարինելու համար
Միջազգային հանրությունից պահանջվում է 5-10 տարի՝ փոխարինելու միլիոնավոր բարել նավթը, որն ամեն օր արդյունահանում է Ռուսաստանը։ Այս մասին РИА «Новости» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Տեխասի երկաթուղային հանձնաժողովի (նավթի պետական կարգավորող) նախկին հանձնակատար Ռայան Սիթոնը։
Նրա խոսքով՝ առանձին երկրների և ընկերությունների գնումներից հրաժարվելու պատճառով Չինաստանը կարող է դառնալ ռուսական նավթի միակ խոշոր սպառողը, որն այս դեպքում կկարողանա իր պայմանները թելադրել։
«Չինաստանը շատ շահեկան վիճակում է, քանի որ Չինաստանն այժմ՝ որպես Ռուսաստանի միակ հաճախորդ, կարող է գործնականում թելադրել, թե ինչ գին են ցանկանում վճարել այս նավթի համար, քանի որ այլ գնորդներ չկան»,-հավելել է Սիթթոնը։