Կլիչկոն հայտարարել է քաղաքից կիևցիների զանգվածային փախուստի մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր յուրաքանչյուր երկրորդ բնակիչը լքել է Կիևը: Այս մասին գրում է «Радио Sputnik»-ը՝ հղում տալով Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հայտարարությանը:
«Վերջին տվյալների համաձայն՝ Կիևի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին այժմ լքել է Կիևը: Այստեղ այժմ երկու միլիոնից մի փոքր պակաս բնակիչ կա: Այնուամենայնիվ, Կիևն այժմ վերածվել է ամրոցի: Ամեն փողոց, ամեն շենք, ամեն անցակետ ամրապնդվում է»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է УНИАН-ը:
Հրատարակությունը պնդում է նաև, որ մայրաքաղաքի քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոյի եղբոր դիտարկումների համաձայն՝ կիևցիներն իրենց ընտանիքներին դուրս են բերում քաղաքից, իսկ իրենք վերադառնում են: