Սնարյադը մոտս տրաքեց. զգացի՝ ինձ կպավ, անցա պատի հետեւը, տեսա՝ արյուն է գալիս. պատմում է Խրամորթում վիրավորված տղամարդը (տեսանյութ)
Արցախի Խրամորթ գյուղում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած 51-ամյա Սուրեն Արկադիի Բաղդասարյանը նախ տեղափոխվել է Ասկերանի շրջանային բուժմիավորում, ապա Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: