Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, առգրավել փաստաթղթերը. ուսումնական վարժանքներ (ֆոտո)
Մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ:
ՊՆ-ից հայտնում են, որ մշակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում խմբի փոխհամաձայնեցված գործողությունները:
Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել դիմադրությունն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը։