Մենք ժողովրդավարական երկիր ենք, և պարտադրանք չի կարող լինել. Խաչատուրյանը` հատուկ նիստին նախկին նախագահների չմասնակցելու մասին (տեսանյութ)
Բարձր տեխնոլոգիական ադյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հարգում է ՀՀ նախկին նախագահների որոշումը՝ չմասնակցել իր՝ նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը։
«Կարևորը՝ մենք հրավիրել ենք, մենք բաց ենք, ու հրավիրվածների ցանկը շատ մեծ է, հիմա ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, այդտեղ պարտադրանք չի կարող լինել։ Ես հարգում եմ այդ մարդկանց իրավունքը», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրյանը։
Ինչպե՞ս են հրավիրել, երբ նույն այդ նախագահներին անվանել են «թալանչի», «կոռուպցիոներ», նա ասաց, թե այսօր որևէ գնահատական չի տալու։
«Մի փորձեք գնահատականներ կորզել ինձնից, այդ գնահատակնները ես այսօր չեմ տա. տրամադրված չեմ ու այսօր այդ օրը չէ», - ասաց նախարարը։