Ուկրաինան օգնության կարիք ունի, Ռուսաստանը պետք է պատասխան տա իր գործողությունների համար. Լեհաստանի նախագահ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հանդիպումից հետո կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Մենք պետք է նոր պատժամիջոցներ մտցնենք Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը պետք է պատասխան տա իր գործողությունների համար»,- ասել է Դուդան և հավելել. «Մենք պետք է փրկենք Ուկրաինան: Ուկրաինան օգնության կարիք ունի: Մենք պետք է պահպանենք միասնությունը այստեղ, լինենք միասին, պահպանենք համերաշխությունը, խոսենք մեկ ձայնով: Որպես ազատ աշխարհի ներկայացուցիչներ, մենք պետք է կոշտ դիրքորոշում ընդունենք: Լեհաստանն այստեղ է՝ Միացյալ Նահանգների հետ, ինչպես օրինակ մեր բոլոր դաշնակիցները»: