Պուտինը Մակրոնի և Շոլցի հետ հեռախոսազրույց է ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
«Մենք շարունակեցինք քննարկել Ուկրաինայի թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։