Մարիուպոլի ծննդատունը երկար ժամանակ եղել է ծայրահեղականների հենակետ. Լավրով
Մարիուպոլի ծննդատունը երկար ժամանակ եղել է ծայրահեղականների բազան, այնտեղ հիվանդներ կամ անձնակազմ չկան։ Այս մասին ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Գրում է Gazeta.ru-ն:
«Մարտի 7-ին կամ 6-ին, հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մեր պատվիրակության կողմից փաստեր ներկայացվեցին, որ այս ծննդատունը վաղուց գրավվել է «Ազովի» գումարտակի և այլ արմատականների կողմից, որտեղից վռնդել էին ծծնդաբերող կանանց. բոլոր բուժքույրերին և, ընդհանրապես, բոլոր սպասարկող անձնակազմին: Դա ծայրահեղ արմատական գումարտակի հենակետն էր»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովի խոսքով՝ Մարիուպոլի ծննդատան գնդակոծության մասին հաղորդագրությունը արևմտյան ԶԼՄ-ների շահարկումն է: