Ռուսը քեզ համար նոր հրեա է. Շնուրովն իր երգում ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները ցեղասպանություն է որակել
Ռոք երաժիշտ, Լենինգրադյան խմբի ղեկավար և «Партии Роста»-ի համանախագահ Սերգեյ Շնուրովը նոր տեսահոլովակ է հրապարակել No Entry-ում, որտեղ Ռուսաստանի դեմ արևմտյան ընկերությունների պատժամիջոցները համեմատում է ցեղասպանության հետ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա կարծում է, որ ամերիկյան և եվրոպական ընկերությունների գործողությունները կարելի է համեմատել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բնաջնջման հետ։
«Եվրոպի՛, դու ասա ամեն ինչ, ինչպես կա... Մի՛ լռիր, ռուսը քեզ համար նոր հրեա է: Մեզ բոլորիս վառեք ջեռոցում»,- ասվում է երգի բառերում:
Իսկ կրկներգը այսպես է հնչում. «Սարսափած գոռում եմ՝ սրիկաները քիչ-քիչ ցեղասպանություն են իրականացնում»: