Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք. Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը France Info-ին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ն կիրառել է Ռուսաստանի Դաշնության դեմ բոլոր այն ֆինանսական պատժամիջոցները, որոնք կարող էին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իհարկե, դուք միշտ կարող եք ավելի հեռուն գնալ, բայց մենք արդեն հասել ենք մեր անելիքների սահմաններին»,- ասել է հանձնակատարը:
Ավելի վաղ նույն հարցազրույցում նա ընդգծել էր Ուկրաինային օգնելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ խուսափելով իրավիճակի սրումից և Ռուսաստանի հետ պատերազմ սկսելուց։