Լավրով, Չավուշօղլու, Կուլեբա քննարկումն ավարտվել է
Անթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել Դիվանագիտական ֆորումի շրջանակներում և տևել են ավելի քան մեկուկես ժամ։