Հա, հետո ինչ, ոչինչ. Ադրբեջանի կրակոցները մեզ չպետք է շեղի խաղաղություն հաստատելու ճանապարհից․ Խաչատուրյան (տեսանյութ)
Միջազգային հարաբերություններում ես առաջնոդվելու եմ այն ծրագրով, որը ընդունել է Կառավարությունը։ Այսօր կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Խաչատուրյանը, ով, որպես կառավարության անդամ, վերջին անգամ էր մասնակցում նիստին։
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, Խաչատուրյանը պատասխանեց․
«Հա, հետո ինչ, ոչինչ, որևէ մեկը, այդ թվում Ադրբեջանը, չպետք է շեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պետք է պաշտպանվենք և պաշտպանվելով ասենք, որ պետք չէ մեզ հետ այդպես խոսել»,– ասաց Վահագն Խաչատուրյանը։