Չինաստանը հրաժարվել է ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների մասեր մատակարարելուց
«Չինաստանը հրաժարվել է ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների մասեր մատակարարելուց»։ Այս մասին հայտարարել է «Ռոսավիացիա» ինքնաթիռների թռիչքային պահպանման վարչության պետ Վալերի Կուդինովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է օդանավերի մասեր մատակարարելու հնարավորություններ փնտրել Թուրքիայում, Հնդկաստանում և այլ երկրներում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել, որոնք արգելում են Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռների և պահեստամասերի մատակարարումը, ինչպես նաև դրանց սպասարկումն ու ապահովագրումը։