Գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք` Արցախում կա այսպիսի իրավիճակ. Փաշինյան (տեսանյութ)
Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին սակայն ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Այսինքն այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», - հայտարարեց Փաշինյանը: