Այսօր, ամենաուշը վաղը ստիպված եմ լինելու ազատել Ձեզ պաշտոնից. Փաշինյանը՝ Վահագն Խաչատուրյանին (տեսանյութ)
Կառավարության այսօրվա՝ մարտի 10-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա ՀՀբարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է. նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ երդմնակալությունը տեղի է ունենալու մարտի 13-ին:
«Այսօր, ամենաուշը վաղը ստիպված եմ լինելու ազատել Ձեզ նախարարի պաշտոնից»,-կատակեց Փաշինյանը:
«Մի օր գալիս է դա», - արձագանքեց նախարարը։