Կորեայի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն
Կորեայի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդի իշխանության» թեկնածու Յուն Սուկ Յոլը, հայտնում է Yonhap-ը։
«Ես արեցի հնարավորը, բայց չարդարացրեցի ձեր սպասելիքները: Ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է։ Ես շնորհավորում եմ թեկնածու Յուն Սեոկ Յոլին հաղթանակի կապակցությամբ»,- քվեարկությունից հետո ասել է իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Ջե-Մյունը։
Մինչ այժմ հաշվվել է ձայների 98 տոկոսը։ Լի Ջե–Մյունը հավաքել է 48,59 տոկոս, իսկ մրցակիցը՝ 47,79 տոկոս։
Նախքան կուսակցության շտաբ մեկնելը Յուն Սուկ Յոլը շնորհակալություն է հայտնել իր համախոհներին։ Նա նախագահի պաշտոնում կփոխարինի Մուն Չժե Ինին։