Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում. Փսակի
«Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում կամ ստեղծել «կեղծ» գործողություն՝ դրա համար մեղադրելով Ուկրաինային։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Վաշինգտոնի ներկայացուցիչը նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում Ռուսաստանի այն հայտարարությունները, թե իբր ԱՄՆ-ն Ուկրաինայում քիմիական զենք է մշակում։
«Այժմ, երբ Ռուսաստանը ներկայացրել է այս կեղծ պնդումները, և Չինաստանը, կարծես, աջակցել է այդ քարոզչությանը, մենք բոլորս պետք է նայենք Ռուսաստանին՝ քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու Ուկրաինայում կամ կեղծ գործողություն ստեղծելու համար»,- գրել է նա։