Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Լոնդոնը կուժեղացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ նրան առավելագույն տնտեսական վնաս հասցնելու համար։
Այս մասին ասվում է Ուկրաինայի առաջնորդի Twitter-ում։
«Եվս մեկ զրույց ունեցա վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Մենք քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ուժեղացումը, Ուկրաինային հակառակորդի դեմ պայքարում հետագա աջակցությունը, այդ թվում՝ պաշտպանական օգնությունը։ Ես բարձր եմ գնահատում Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը` ուկրաինական հողում Ռուսաստանին հակազդելու հարցում»,- գրել է Զելենսկին։