Կիևի մոտ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման են անցել
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն զեկուցել է Կիևի մոտ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման և ռուսական 5 տանկի ոչնչացման մասին։ Այս մասին, ըստ «Ուկրաինական ճշմարտության», նա ասել է Ռադա հեռուստաալիքի եթերում։
«Գիշերը բավականին բարդ էր, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ուկրաինական բանակը հակահարձակման է անցել Կիևի մոտ։ Մենք նոկաուտի ենթարկեցինք հինգ տանկ... Առավոտյան Կիևում հրետանային մարտերի ձայներ էին լսվում արևմտյան ծայրամասում։ Մենք հասկանում ենք, որ այժմ այնտեղ կռիվներ են ընթանում։ Սակայն ավելի մանրամասն տեղեկություններ դեռ չկան»,- ասել է Դենիսենկոն։