Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Մեր տնտեսությունը հերթական անգամ նոր անորոշության, ցնցման, բացասական հնարավոր ալիքների է բախվում». փորձագետ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փոխարժեքի տիրույթում տեղի ունեցող բոլոր գործընթացները դեռևս կարճաժամկետ ու խիստ տատանվող են: Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին քաղաքական յուրաքանչյուր նոր հայտարարություն ՌԴ տարածքում բավականին մեծ ազդեցություն է ունենում նույն ռուբլու փոխարժեքի վրա: Այս հանգամանքն ածանցյալ ազդեցություն է ունենում հայկական շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք դրամի արժեզրկման միտումների, նաև ՀՀ տեղափոխվող բիզնեսից, զբոսաշրջային հոսքերից հնարավորինս օգուտներ քաղելու հնարավորության մասին: Ըստ փորձագետի, թեպետ ցանկացած տեսակետ հայտնելուց պետք է հիմնվել այսօրվա իրավիճակի խիստ կարճաժամկետ բնույթի վրա, բայց պահի լրջությունը դրանից չի փոխվում. «Մեր տնտեսությունը հերթական անգամ նոր անորոշության, նոր ցնցման և բացասական հնարավոր նոր ալիքների է բախվում: Ռուբլու փոխարժեքի անկումը ՀՀում մի քանի ուղղությամբ նշանակություն ունի: Առաջինը սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներն են՝ կապված բոլոր այն քաղաքացիների հետ, որոնց ամենօրյա եկամուտները մեծամասամբ հենց ՌԴ-ից եկող տրանսֆերտների հաշվին են ապահովվում: Փոխարժեքի անկումն ուղիղ հարված է այդ ընտանիքների եկամուտներին, որոնք նշվածի արդյունքում նվազում են: ՀՀ մտնող մասնավոր տրանսֆերտների զգալի մասը՝ մոտ 40 տոկոսը, բաժին է ընկնում հենց Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ամիրխանյանը՝ շեշտելով, որ ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով այդ տրանսֆերտները նաև գումարային առումով են նվազում:

«Մինչդեռ տրանսֆերտները մեր տնտեսության համար զգալի նշանակություն ունեն. ՀՀ եկող տրանսֆերտները Հայաստանում, ի վերջո, ծախսի են վերածվում, նաև աճ են գեներացնում: Այս իմաստով մենք որոշակի անկումային իրավիճակ ենք ունենալու, նաև մարդկանց գնողունակության անկում է կանխատեսվում: Երբ այս ամենը համադրում ենք նաև մեզ մոտ արդեն իսկ առկա խնդիրներին, նաև գնաճին, ապա, մեծ հաշվով, կարող ենք ասել, որ սոցիալ-տնտեսական իմաստով բավականին լուրջ խնդիր ունենք: Վերջին օրերին դրամը ևս իր դիրքերը թուլացնում է, ինչը, ըստ իս, մեծամասամբ կապված է տնտեսության անորոշությունների հետ: Այսինքն, այն նույն տուրբուլենտության փուլի հետ, որում հայտնվում կամ արդեն իսկ հայտնվել ենք: Այս հանգամանքն իր հերթին բացասական հետևանք է ունենալու՝ գնաճային նոր հնարավոր ճնշումների տեսքով»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով, ռուբլու փոխարժեքի անկումը բավականին լուրջ վնասներ է հասցնելու մեր տնտեսության համար շատ կարևոր՝ արտահանման ոլորտին. «ՌԴ ներկրվող, այդ թվում՝ ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքները ռուսական տնտեսությունում ոչ մրցունակ են լինելու, որովհետև շատ ավելի թանկ են լինելու: ՌԴ-ում ևս տնտեսության անորոշությունները մեծ են, արդեն կա տեղեկություն, որ մարդկանց եկամուտները զգալի անկում են ապրել: Այս պայմաններում նույն ռուս սպառողը շատ ավելի էժան ապրանքներն է նախընտրելու: Եվ այս իմաստով արտահանման ծավալների կրճատում ենք ունենալու: Մինչդեռ արտահանումը դեպի երկիր արտարժույթ բերող հիմնական աղբյուրներից է: ՌԴ-ի հետ մեր առևտրաշրջանառության մեծ մասը դեռևս դոլարով է իրականացվում, և այս իմաստով արտարժույթի ներհոսքի խնդիր ենք ունենալու:Եթե իրավիճակը երկար շարունակվի, կարող են նաև որոշակի ֆինանսական լուրջ խնդիրներ առաջանալ Հայաստանի շուկայի համար: Մեր արտադրողները սպառման կրճատման արդյունքում արտադրական ծախսերը հոգալու խնդիր են ունենալու ու կանգնելու են լուրջ մարտահրավերի առաջ: Իսկ նման իրավիճակի երկարաժամկետ պահպանման դեպքում գուցեև գործունեության կրճատման, անգամ դադարեցման առաջ կարող են կանգնել, ինչն իր հերթին ենթադրում է հնարավոր սոցիալական խնդիր՝ աշխատատեղերի կրճատման տեսքով»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենի այլընտրանքը նոր շուկաներ դուրս գալն է, բայց պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ հայ արտադրողին դեպի նոր շուկաներ ուղղորդելը լուրջ ու բարդ գործընթաց է. «Բացի այդ, գոնե վերջին ժամանակահատվածում պետական ակտիվ միջամտություն այս ուղղությամբ առանձնապես չի երևում: Այս իմաստով նաև ածանցյալ խնդիր ենք ունենալու՝ տնտեսությունում արդյունք ստեղծելու տեսանկյունից, ինչը լուրջ խնդիր է, որովհետև նույն արտահանող ընկերությունը նաև ներքին սպառման համար է արտադրում: Այս տեսանկյունից արդեն կարող է ներքին սպառման ապրանքների կրճատման ռիսկ առաջանալ»:

Ըստ փորձագետի, հիմա գործ ունենք ֆորսմաժորի հետ: Այս առումով պետական կառույցների արձագանքի ուշացում կարող է լինել. «Բայց, ընդհանուր առմամբ, մենք տեղական արտադրությունը, պատրաստի արտադրանքը դեպի դրսի շուկաներ դուրս բերելու գլոբալ խնդիր ունեինք նաև մինչ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները: Հաշվի առնելով նշվածը՝ մենք արդեն իսկ որոշակի հստակ մեխանիզմներ պետք է ունենայինք նաև ֆորսմաժորներին դիմակայելու առումով: Այդ իմաստով շատ ավելի պատրաստ պետք է լինեինք, քան հիմա ենք: Նույն թուրքական ապրանքների ներմուծման չեղարկման առանցքում տեղական արտադրողն էր: Մեկ տարվա ընթացքում տեղական արտադրողի համար արդեն իսկ պետք է ներդրվեին մեխանիզմներ, խթանիչ գործողություններ, ծրագրեր, որ նա գոնե սեփական շուկայում իրեն բավականին լավ զգար: Եթե այդ գործընթացից կարողանայինք շահած դուրս գալ, ապա այս ֆորսմաժորի պարագայում մենք շատ ավելի բարենպաստ ելակետ կունենայինք, քան այսօր»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, ցանկացած ճգնաժամ նաև բազմաթիվ հնարավորություններ է բերում, հատկապես, երբ խոսքը զարգացող տնտեսությունների մասին է: Առանձին դիտարկելով բիզնեսի՝ կապիտալի ներհոսքը, զբոսաշրջության և հայրենադարձության ուղղությունները՝ նա շեշտեց. «Ամենակարճաժամկետ ու այս պահին ամենաերևացողը զբոսաշրջության հնարավորությունն է, և հոսքեր այս իմաստով, անշուշտ, կան: Թեկուզև կարճաժամկետ, բայց զբոսաշրջությունը մեզ համար դրական արդյունք է թողնելու: Զբոսաշրջային ներհոսքերի աճը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի նաև տնտեսության գրեթե բոլոր ուղղությունների համար: Այլ է խնդիրը, թե որքանով ենք կարողանում այդ հոսքերը կառավարելի դարձնել արդեն տեղում խնդիրներ չառաջացնելու համար: Պարզ օրինակ են բնակարանային ֆոնդի խնդիրները, որոնք այսօր արդեն իսկ նկատվում են: Անշարժ գույքի վարձակալության գները բավականին բարձրացել են: Սա մի կողմից՝ նույն վարձակալողի համար որոշակի օգուտներ քաղելու հնարավորություն է, միևնույն ժամանակ՝ կարճաժամկետ, որովհետև նույն զբոսաշրջիկը, ի վերջո, կհասկանա, որ գործ ունի չարդարացված գնաճի հետ:

Արդյունքում դա կարող է ավելի վատ էֆեկտ ունենալ, օրինակ՝ Հայաստանից հեռանալու ու այլևս չվերադառնալու որոշման պատճառ դառնալ: Խնդիրն այստեղ արդեն ոչ թե զուտ բնակարանային ֆոնդի, այլև մեր ծառայությունների որակի մասին է: Այսինքն, այն հնարավորությունը, որը այսօր կա, կարող է մեզ համար շատ ավելի վատ էֆեկտ ունեցող երևույթ դառնալ»:

Լիլիա Ամիրխանյանը շեշտեց, որ վերոնշյալ խնդրի լուծումը երկար ժամանակ է պահանջում՝ զբոսաշրջային ոլորտը Հայաստանում պետք է ինստիտուցիոնալ, վերջնական ու մեկընդմիշտ կարգավորման ենթարկվի, ինչը, նրա խոսքով, այս պահին արված չէ: Անդրադառնալով մյուս ուղղությանը՝ ՌԴ-ից բիզնեսներ տեղափոխելուն կամ նման մտադրություններին, նա նշեց, որ այս հանգամանքը լուրջ հնարավորություն է Հայաստանում ստեղծվող արդյունքի համար:

«Մասնավորապես՝ նույն ներդրումների ներգրավման համար՝ իր բոլոր հնարավոր դրական էֆեկտներով: Բայց պետք է ուշադրություն դարձնել, որ հիմնականում խոսքը ՏՏ ոլորտի ընկերությունների մասին է, որոնք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Մյուսը ծառայությունների ոլորտն է: Երկու դեպքում էլ պարտադիր չէ, որ բիզնես տեղափոխելը լինի այնպես, ինչպես մեր պատկերացումներով սովորաբար լինում է: Այսինքն, կարող են կազմակերպությունները պարզապես այստեղ գրանցված լինել, ստացվի, որ բիզնեսը տեղափոխվել է Հայաստան, բայց իրականում արդյունքը դուրս բերվի ՀՀ-ից: Այսինքն, երբ խոսում ենք Հայաստան բերվող կապիտալի մասին, շատ կարևոր է գնահատել հնարավորությունը այն տեսանկյունից, թե ՀՀ-ում ստեղծված արդյունքը որքանով է ծախսվելու հենց մեր երկրում: Մենք այդ հարցի պատասխանը դեռ չունենք»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ինչպես վկայում են արդեն առկա միտումները, նույն ՏՏ և ծառայությունների ոլորտների ընկերությունների սեփականատերերը գործունեությունը ՌԴ-ից կամ այլ երրորդ երկրից հեռավար իրականացնելու հնարավորություն ունեն:

«Բնականաբար, այստեղ գրանցվելն, անշուշտ, դրական է մեզ համար, բայց շատ կարևոր է այդ ամենը կազմակերպել այնպես, որ ստեղծված արդյունքը ծախսվի Հայաստանում: Դրա համար բարենպաստ միջավայր է պետք՝ սկսած այստեղ տեղափոխվող բիզնեսի ներկայացուցիչների հարմարավետությունից, վերջացրած նրանց մատուցվող ծառայությունների որակով: Այդ ամենից է կախված Հայաստանում նրանց մնալու, մեզ համար աճ գեներացնելու որոշումը: Մյուս կողմից՝ կարևոր է Հայաստան տեղափոխվող բիզնեսի ու տեղական բիզնեսի համար մրցակցային պայմանների խնդիրը: Այսինքն, չստացվի այնպես, որ արդյունքում մենք վիճակագրությամբ աճ ունենանք, բայց իրականում հակառակ էֆեկտ լինի՝ տեղական բիզնեսը մրցակցության արդյունքում դուրս մնա: Պետք է արագ մեխանիզմներ մշակվեն, որ ՀՀ եկող նույն հոսքերը դուրս չմղվեն, բայց և որևէ կերպ չվնասվի տեղական բիզնեսը»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: