Բաքվի բռնապետական վարչախումբն ահաբեկիչներ «արտահանող» և հակառուսական նպատակներով օգտագործող շահագրգիռ կողմ է․ իրանագետ
Միանգամից մի քանի լրատվամիջոցներ՝ այդ թվում նաև Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալությունը, տեղեկատվություն են տարածել մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներին Թուրքիայի կողմից Ուկրաինա տեղափոխելու մասին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սիրիական ընդդիմության աղբյուրն էլ ռուսական «Риа Новости»-ին հայտնել է, որ այդ ահաբեկիչների մեջ կան նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված և այնտեղ տեղակայված բազմաթիվ ծայրահեղականներ։
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը ոչ միայն միջազգային ահաբեկչությանը սատարող, այլ նաև ահաբեկիչներ «արտահանող» և հակառուսական նպատակներով օգտագործող շահագրգիռ կողմ է, հետևաբար պետք է պատասխան տա իր գործողությունների համար»։