Ազգայնականները քիմիական նյութերի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստում Ուկրաինայում, որպեսզի մեղադրեն Ռուսաստանին․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Զոլոչիվ բնակավայր է բերվել մոտ 80 տոննա ամոնիակ։
Ազգայնականներն Ուկրաինայում սադրանքներ են նախապատրաստում՝ թունավոր նյութերի կիրառմամբ, որպեսզի Ռուսաստանին մեղադրելու քիմիական զենք օգտագործելու մեջ, դրա համար Խարկովից հյուսիս-արևմուտք Զոլոչիվ գյուղ է հասցվել մոտ 80 տոննա ամոնիակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Մարտի 9-ի գիշերը ուկրաինացի ազգայնականները Խարկովից հյուսիս-արևմուտք Զոլոչիվ գյուղ են հասցրել մոտ 80 տոննա ամոնիակ։ Զոլոչիվից հեռացած բնակիչների խոսքով՝ ազգայնականներն իրենց սովորեցնում են, թե ինչպես ճիշտ վարվել քիմիական հարձակման դեպքում։ Այս ամենը վկայում է ուկրաինացի ազգայնականների կողմից թունավոր նյութերի կիրառմամբ սադրանքի նախապատրաստման մասին՝ Ռուսաստանին մեղադրելու իբր քիմիական զենք կիրառելու մեջ»,- ասել է Կոնաշենկովը։