Ուկրաինան թույլ չի տվել բնակչությանը դուրս գալ. Մարիուպոլից փախստականներին տեղափոխելու համար տրամադրած ավտոբուսները դատարկ են վերադառնում (տեսանյութ)
Մարիուպոլից փախստականներին տեղափոխելու համար ԴԺՀ-ի տրամադրած ավտոբուսները Բեզիմենովոյից դատարկ են վերադառնում։
Այս մասին գրում է vestnik-ը` հղում անելով ուկրաինացի օգտատերերին, ովքեր նկարահանել են հեռացող դատարկ ավտոբուսները և պարզաբանել, թե ինչու են դրանք դատարկ։
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ավտոբուսները երեք օր կանգնել են՝ իզուր սպասելով, որ ուկրաինացի զինյալները թույլ տան մարդկանց հեռանալ քաղաքից։