ԵՄ նոր պատժամիջոցները կանդրադառնան ՌԴ իշխանությունների 100-ից ավելի ներկայացուցչի վրա
ԵՄ երկրները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի իշխանության տարբեր մակարդակներ ներկայացնող 100 մարդու նկատմամբ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այա մասին գրում է Interfax-ը՝ հղում կատարելով Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթի վրա:
Բորելը հույս է հայտնել, որ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի չորեքշաբթի օրը՝ մինչ ԵՄ խորհրդարանի նիստի ավարտը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ում հայտնել է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում 160 անձի նկատմամբ, այդ թվում՝ Դաշնային խորհրդի անդամների դեմ։