Մարտի 10-ին Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով քննարկում կունենա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի տեսակոնֆերանսի միջոցով հերթական հանդիպումը կանցկացնի կառավարության անդամների հետ: Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Հանդիպման հիմնական թեման կլինի Ռուսաստանի տնտեսության համար պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու միջոցառումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ելույթ կունենա նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Չուպրիյանը, ով կհանդես կգա Ուկրաինայի արևելքից փախստականների՝ Ռուսաստանի շրջաններում տեղաբաշխման մասին զեկույցով: