Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, արձակվել է 4 հատ ական․ ՊԲ
Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմից տուժածներ չկան։