Լեհաստանում նշել են, որ ՄիԳ-29 կործանիչներ Ուկրաինային փոխանցելու որոշումը պետք է ընդունեն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն
Լեհաստանի խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներ Ուկրաինային փոխանցելու որոշումը պետք է ընդունեն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
Մորավիեցկիի խոսքերով, Լեհաստանը և ՆԱՏՕ-ն ուկրաինական ներկայիս հակամարտության կողմեր չեն. «Այնպիսի լուրջ որոշում, ինչպիսին է ինքնաթիռների տեղափոխումը, պետք է ընդունի ողջ ՆԱՏՕ-ն: Այժմ այդ որոշումը գտնվում է ՆԱՏՕ-ի ձեռքում»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։