«Բ-ի տղա Նիկոլ»-ի գործն ուղղակի աբսուրդային է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով, «Բ-ի տղա Նիկոլ»-ի գործն, առհասարակ, չպետք է լիներ:
«Եթե այս գործը կա՝ ուրեմն մեր խնդիրը այս դատավարության ընթացքում առաջին հերթին ցույց տալն է, որ ուղղակի աբսուրդային է նման վարույթ իրականացնելը։ Մենք ունենք 10 ամբաստանյալ, որոնցից որևէ մեկը այս գործով անազատության մեջ չէ, և նրանց օրինակով պետք է ցույց տալ, որ քրեական դատավարության միակ պրոբլեմն այն չէ, որ մարդիկ կարող են անազատության մեջ հայտնվել, միայն այն, որ մարդիկ իրենց գործերը թողած գալիս են այստեղ՝ իրենց խաղաղ հավաքը իրականացնելու, այո, նաև կոշտ քննադատություն իրականացնելու համար, հակառակ արդյունքն է լինելու՝ մենք այստեղ զուտ պաշտպանվողներ չենք»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։