Պուտինն ու Ֆաթահ աս-Սիսին հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ է քննարկվել
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է երկխոսության կարևորության մասին՝ որպես ուկրաինական ճգնաժամի կարգավորման միջոց: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Եգիպտոսի առաջնորդ Բասամ Ռադայի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչի կատարած հայտարարությանը:
«Նախագահները մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական ճգնաժամի իրադարձությունների շուրջ: Եգիպտոսի ղեկավարն ընդգծել է երկխոսության գերակայության կարևորությունը: Եգիպտոսն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են ճգնաժամի արագ քաղաքական կարգավորմանը՝ իրավիճակի վատթարացումը կանխելու համար»,- ասել է Ռադան։
Նրա խոսքում նշվում է նաև, որ Եգիպտոսը պատրաստ է աջակցել դիվանագիտական ջանքերին ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ գործողություններով:
«Եգիպտոսի նախագահը նաև բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված միջոցները՝ Ուկրաինայից Եգիպտոսի քաղաքացիների տարհանումն ապահովելու համար»,-ասել է Ռադան։