Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից նավթի շուկայում «սարսափելի» հետևանքներ է կանխատեսում
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել ծանր հետևանքների էներգետիկ շուկայի համար: Լուրը փոխանցում է «Գազետա ռու»-ն։
«Ռուսական նավթի փոխարինումը համաշխարհային շուկայում շատ դժվար կլինի։ Ռուսաստանը նավթի ամենամեծ արտադրողն է աշխարհում»,-կարծում է Բայրաքթարը։
Նա ուղղակիորեն «սարսափելի» է անվանել նման որոշումների հետևանքները։
Մինչ այդ ԱՄՆ-նն էր «հսկայական կորուստներ» կանխատեսում ռուսական նավթից հրաժարվելու պատճառով։
Ռուսական ածխաջրածիններին բաժին է ընկնում ԱՄՆ ներմուծման ավելի քան 8%-ը։ Նշվում է, որ մերձավոր արևելքին էներգակիրներ արտահանողները չեն փորձում օգնել ամերիկյան կողմին՝ հաղթահարելու հակառուսական պատժամիջոցների հետևանքները։