Ոստիկանությունը դարձել է մուրճ` իշխանությունների ձեռքին. «Բ-ի տղա Նիկոլ»-ի գործով փաստաբան (տեսանյութ)
Ապացույցների հետազոտման փուլում ենք գտնվում: Լրագրողների հետ զրույցում ասաց «Բ-ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Ըստ փաստաբանի, որպես այդպիսին այս գործով ապացույցներ չկան: Նա նկատում է, որ սա հերթական հնարովի գործն է:
«Ապացույց ասվածը ուռճացված է, որովհետև տվյալ գործով ապացույցն ընդամենը մի քանի ոստիկանի ցուցմունք է և ինչ-որ ջերմուկի շշեր՝ կիսով չափ լի, կիսով չափ դատարկ։
Հիշեցնենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։