ՌԴ-ն նախապես պատրաստվել էր պատժամիջոցներին և դրանց հետևանքներին. Կրեմլ
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները սպասվում էին, և Մոսկվան սկսեց նախօրոք միջոցներ նախապատրաստել դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ իրական պատժամիջոցները սպասելի էին, և պատժամիջոցների տարբեր խմբեր մանրակրկիտ մշակվել և նախապես դիտարկվել են։ Նախապես սկսվել են նաև տարբեր պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու նախապատրաստական աշխատանքները»,-Պեսկովի խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն: