Զելենսկին սպառնում է հաշվեհարդար տեսնել Ռուսաստանի հետ խաղաղության ձգտող ուկրաինացի քաղաքական գործիչների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաշվեհարդար կտեսնի ուկրաինացի քաղաքական գործիչների հետ, ովքեր ձգտում են խաղաղության Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է TACC-ը:
«Մենք ազդանշաններ ենք ստանում, որ որոշ քաղաքական գործիչներ հետքեր են փնտրում Ռուսաստանում՝ աշխատելով երկիրը պառակտելու ուղղությամբ։ Եթե ես այլ ազդանշան ստանամ այս մասին, ապա պատասխանը կլինի այնպես, ինչպես պետք է լինի պատերազմական պայմաններում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «սպեցիֆիկ վիճակում է»։ Նա նշում է, որ վիճակը ոչ ադեկվատ է, ինչի պատճառով հնարավոր չէ լրջորեն վերաբերվել Ուկրաինայի ղեկավարի հայտարարություններին, օրինակ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից հրաժարվելու կամ Ուկրաինայի չեզոք կարգավիճակին համաձայնություն տալու մասին։