Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը. Զախարովա
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը կամ ոչնչացնել պետականությունը, այն ուղղված է ապառազմականացման դեմ, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացմանը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը հուսով է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլերն ավելի բովանդակալից կլինեն։
«Գործնականում պայմանավորվածությունները հաճախ չեն հարգվում։ Մենք հորդորում ենք ուկրաինական կողմին անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգ անցումը և հուսով ենք, որ բանակցությունների հաջորդ փուլերում ավելի նշանակալից առաջընթաց կլինի»,- ասել է նա։