Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական բանակի զինվորներին դադարեցնել պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական բանակի զինվորներին դադարեցնել պատերազմը և վերադառնալ տուն, քանի որ ուկրաինացի ժողովուրդը կանգնելու է մինչև վերջ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է մարտի 9-ի իր ուղերձի ժամանակ, գրում է «Ուկրաինսկա պրավդան»։
«Ռուս զինվորներ, դուք դեռ հնարավորություն ունեք գոյատևելու: Մեր դիմադրության գրեթե երկու շաբաթը ձեզ ցույց տվեց, որ մենք չենք հանձնվելու։ Որ մենք կպայքարենք այնքան ժամանակ, մինչև չվերադարձնենք մեր հողը և մինչև չպատասխանենք մեր բոլոր սպանվածների համար։ Մահացած երեխաների համար։
Դուք դեռ կարող եք փրկվել: Եթե դուք պարզապես հեռանաք: Մի հավատացեք ձեր հրամանատարներին, երբ նրանք ձեզ ասում են, որ դուք դեռ հնարավորություն ունեք Ուկրաինայում։ Այստեղ ձեզ ոչինչ չի սպասում։ Բացի գերությունից կամ մահից, դուք խլում եք մեր կյանքը և տալիս ձերը: Եվ մենք գիտենք, որ մենք գաղտնալսումներ ունենք, որ ձեր հրամանատարներն արդեն ամեն ինչ հասկանում են»,- ասել է Զելենսկին։