ԵՄ–ն նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ
Չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ԵՄ մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են SWIFT համակարգից բելառուսական երեք բանկերի հեռացման շուրջ, ասվում է ԵՄ խորհրդի գրառման մեջ։ Հաղորդվում է նաև, որ պատժամիջոցները կազդեն կրիպտոարժույթների շուկայի վրա, փոխանցում է RIA Novosti-ն։
Բացի այդ, ԵՄ մշտական ներկայացուցիչները հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Ուկրաինայի պատճառով «ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների» դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։
«Մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել նոր պատժամիջոցներին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեջ ներգրավված ռուս պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքների նկատմամբ», - ասվում է պատվիրակության Twitter-ի մեկ այլ հաղորդագրության մեջ։