Նախարարությունը ոչ թե պայքարում է ծխելու դեմ, այլ մի տեղ գալոչկա անելու համար ինչ-որ օրենքներ է ընդունում. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Ծխելը վնասակար է առողջությանը, դա քննարկման առարկա չէ, բայց օրենքն ընդունելուց առաջ, հատկապես՝ երբ վերաբերում է հասարակության լայն շերտերին, պետք է նախաձեռնվեր հանրային քննարկում: ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Նախարարությունը ոչ թե պայքարում է ծխելու դեմ, ոչ թե պայքարում է ծխելու դեմ, այլ մի տեղ գալոչկա անելու համար ինչ-որ օրենքներ է ընդունում, ձևականությունների հետևից են ընկել: Դուք ուսումնասիրե՞լ եք, թե ինչ է կատարվում երևանյան բակերում»,- ասաց նա: