Բացօթյա տարածքներում ծխախոտի սահմանափակումը միջազգային փորձի տեսանկյունից խնդիր ունի. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
«Մեզանից յուրաքանչյուրը դեմ է ծխելուն, անհրաժեշտ է հակածխախոտային քաղաքականություն, բայց ինչպես ցանկացած միջոցառում, այն իր մեջ պետք է պարունակի որոշակի համաչափություն և ողջամտություն»: ԱԺ արտահերթ նիստում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ այս նախագծին «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, բայց մյուս կողմից առաջինից երկրորդ ընթերցման շրջանակներում մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ, կարծում է, լավ հնարավորություն կարող է լինել բարձրացնելու որոշակի հարցադրումներ։
«Այն տրամաբանությունը, թե մի քանի տարի առաջ այս հարցը մանրամասն քննարկվել է, կարծքիների բախում է եղել և այլն, կյանքը ցույց է տալիս, որ որևէ ստատիկ երևույթ գոյություն չունի, երկու տարի առաջ եղած ճշմարտությունները կարող են 2022 թվականին այլ տեսանկյունից դիտարկել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ բացօթյա տարածքներում ծխախոտային արտադրատեակների և դրանց փոխարինիչների սահմանափակումը ողջամտության և համաչափության տեսանկյունից խնդիր ունի, նաև միջազգային փորձի տեսանկյունից։