Այդ տղաները վարժված են ոչ թե ստեղնաշարի վրա գրելու, այլ իսկական հրազենով գրելու համար. Քադիրովը՝ Ուկրաինա մեկնել ցանկացող չեչենների մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է տասնյակ հազարավոր կամավորների մասին, ովքեր ցանկանում են մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությանը։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում տալով նրա՝ Telegram-ի ալիքում արված գրառմանը:
«Չեչնիայի Հանրապետությունից կամավորների թիվը, ովքեր պատրաստ են կատարել Ուկրաինայում Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, հասնում է տասնյակ հազարի: Ուժայիններն ամեն օր սպասում են նման հրամանի»,- գրել է նա։
Ըստ Քադիրովի՝ այդ տղաները «վարժված են ոչ թե ստեղնաշարի վրա գրելու, այլ իսկական հրազենով գրելու համար, այն էլ՝ ճշգրիտ ու դիպուկ»։