Էնպես չի, որ ես ալարում եմ նիստերի գալ, բայց խնդիրը ո՞րն էր հրատապության, ի՞նչ աղետ տեղի կունենար. Արման Եղոյան (տեսանյութ)
ԱԺ֊ում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ներկայացնում է նախագիծը, հայտարարեց, թե վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նկատեց, որ ինքն այս նախագծի ջատագովներից է, սակայն միևնույնն է` չի հասկանում, թե ինչ կլիներ, եթե հարցի քննարկման համար ոչ թե արտահերթ նիստ հրավիրվեր, այլ այն քննարկվեր հերթական նիստում` օրինակ 10 օր հետո։
«Խնդիրը ո՞րն էր հրատապության, ես էնպես չի, որ ալարում եմ նիստերի գալ, բայց
ի՞նչ աղետ տեղի կունենար»,-հարցրեց նա։