Արցախում 2-րդ օրն է՝ ջեռուցում չունեն, գնդակոծվում է Խրամորթ գյուղը. ԱԺ-ում հրատապ դա պետք է քննարկվեր. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի փոխարեն Ազգային ժողովում այսօր պետք է քննարկեին այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում։
Ազգային ժողովում վարման կարգով իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտարարեց, թե որևէ մեկն աշխատանքից չի վախենում, չի խուսափում, բայց այս նախագծի փոխարեն Ազգային ժողովում այսօր պետք է քննարկեին այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում։
«Գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցներն արդեն երկրորդն օրն է՝ ջեռուցում չունեն, գնդակոծվում է Խրամորթ գյուղը, գյուղատնտեսական աշխատանքներն ուշանում են, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չկա, փոխարենը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնումը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։