Սպիտակ տունը՝ Լեհաստանից Ուկրաինա կործանիչներ տեղափոխելու մասին
«Կան որոշ նյութատեխնիկական խնդիրներ, որոնք դեռևս քննարկվում են, այն մասին, թե որտեղից կարող են օդ բարձրանալ և վայրէջք կատարել այդ ինքնաթիռները: Եվ նաև հարցեր կան ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, որոնք կփոխարինեն Ուկրաինա ուղարկվողներին, քանի որ սովորաբար դա տեւում է մի քանի տարի»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Լեհաստանից Ուկրաինա կործանիչների տեղափոխումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները պատրաստ են անհապաղ և անվճար իրենց բոլոր ՄիԳ-29 ինքնաթիռներն ուղարկել Գերմանիա՝ Ռամշտեյն ավիաբազա և տեղափոխել ԱՄՆ։
Միևնույն ժամանակ, վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին ընդգծել է, որ Լեհաստանը ճիշտ է համարում այս տարբերակը, քանի որ այն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և պատրաստ չէ ինքնուրույն որոշումներ կայացնել Կիևին հարձակողական զենք մատակարարելու վերաբերյալ։