Մեծ Բրիտանիան քրեական պատժամիջոցներ է սահմանել ռուսական ինքնաթիռների համար
Մեծ Բրիտանիան քրեական պատժամիջոցներ է սահմանել իր օդային տարածքում գտնվող ցանկացած ռուսական ինքնաթիռի համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շապսը։
«Մենք կխեղդենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերների կարողությունը և չենք թողնի շարունակելու նորմալ կյանքով ապրել, քանի դեռ հազարավոր անմեղ մարդիկ են մահանում»,- գրել է նա Twitter-ում։