Ռուսական նավթի, գազի և ածուխի ներմուծումն արգելելու ԱՄՆ որոշումը շոշափելիորեն կթուլացնի Ռուսաստանին. Զելենսկի
«Ռուսաստանին վճարվող յուրաքանչյուր ցենտը վերածվում է փամփուշտների և արկերի, որոնք թռչում են այլ ինքնիշխան պետությունների ուղղությամբ»։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ ռուսական նավթի, գազի և ածուխի ներմուծումն արգելելու ԱՄՆ որոշումը շոշափելիորեն կթուլացնի Ռուսաստանին, կստիպի նրան վճարել իր ռազմական գործողությունների համար և պատասխան տալ իր գործողությունների համար։
Ուկրաինական պետության ղեկավարը հիշեցրել է, որ բացի այդ, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելում է ցանկացած ներդրում կատարել ռուսական վառելիքաէներգետիկ համալիրում, և շնորհակալություն է հայտնել նախագահ Բայդենին «ամբողջ աշխարհին ուղղված ամենահզոր ազդանշանի համար»։