Լավ, տեղական կաղամբը ի՞նչու պետք է արժենա 2 դոլար` 1200 դրամ
Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի, համարյա 2$ դոլարի արժեքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Թովմասյանը։ Նա մասնավորապես նշել է․
«Լավ տեղական արտադրության կաղամբը ի՞նչու պետք է արժենա 2$ դոլար (1200 դրամ) կիլոգրամը, իսկ Աֆրիկայից կամ Հարավային Ամերիկայից Հայաստան բերված բանանը 1.5$ դոլար (750 դրամ): Մեր ժողովուրդը ինչքա՞ն կարող է ձգել իր առօրյա ծախսերի գոտին, մինչև ո՞ւր: Ասեմ ավելին, Ռոս-Ուկրաինական իրադարդություններից ելնելով առջևում սպասվում է էլ ավելի ծանր օրեր, խնդիր է լինելու հացահատիկի, բուսական յուղի (ձեթ), բրինձի, ձավարի, հնդկաձավարի, կռուպեղենի և այլնի ներկրման հետ, ինչից բխելու է գների կտրուկ բարձրացման:
Ժողովուրդը խեղդվում է սրընդաց գնաճից, և ցավը նրանում է, որ մեր իշխանության համար պարենային անվտանգությունը կարևոր չէ, և ոչինչ չի ձեռնարկում»: