Հունգարիայի տնտեսությունը պարզապես չի կարող գործել առանց ռուսական նավթի և գազի. Հունգարիայի վարչապետ
«Թեև Հունգարիան դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, այն չի աջակցում նոր պատժամիջոցներին, ներառյալ ռուսական էներգակիրների ներմուծման արգելքը»: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է «European Truth»-ը։
Նրա խոսքով, Հունգարիան թույլ չի տա սովորական ընտանիքներին վճարել պատերազմի գինը, հետևաբար պատժամիջոցները չպետք է տարածվեն նավթի և գազի ոլորտների վրա։
«Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցների տարածումը անհամաչափ բեռ կլինի Հունգարիայի համար, քանի որ Հունգարիայի նավթի և բնական գազի ներմուծման մեծ մասը գալիս է Ռուսաստանից, և հունգարական ընտանիքների 90%-ը տաքացնում է իրենց տները գազով»,- ասել է Օրբանը՝ ընդգծելով, որ. Հունգարիայի տնտեսությունը պարզապես չի կարող գործել առանց ռուսական նավթի և գազի։