ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը խոսել է Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի մտավախությունների մասին
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ իրենց և Ուկրաինայի կողմից Կենսաբանական զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտումը կհաստատվի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ «Ռուսաստանի զինված ուժերը բացահայտել են Կիևի ռեժիմի կողմից ռազմական կենսաբանական ծրագրի հետքերից արտակարգ մաքրման փաստերը»։
Նա նշեց, որ տեղեկություններ կան հատկապես վտանգավոր հարուցիչների՝ ժանտախտի, սիբիրախտի, խոլերայի, տուլարեմիայի և մահացու այլ հիվանդությունների հարուցիչների ոչնչացման մասին։